Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. Որոշել են ընտրարշավից ամիսներ առաջ դատական գործեր սարքել

Սեպտեմբեր 26,2016 23:07

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին սեպտեմբերի 24-ին բերման էին ենթարկել ոստիկանության բաժանմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել եւ նշանակվել է խափանման միջոց՝ մշտական բնակության վայրից չբացակայելու պարտավորություն:

Aravot.am-ի հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանը ասաց, որ խնդիրն առաջացել է, դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ինքն ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, սակայն իր մուտքն ԱԺ արգելափակվեց: Ըստ նրա, համակարգը պատրաստվում է համապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ բանտախցերում փակել բոլոր նրանց, ում վտանգավոր է համարում. «Ավազակապետերը սխալ են համարում, որ թույլ տվեցին մեզ մասնակցել սահմանադրական հանրաքվեի ընտրարշավին՝ դրա նախօրեին չսարքեցին մեր գլխին ու չփակեցին: Հիմա հաշվի առնելով այդ սխալը ձգտում են բոլորիս նախօրոք պարալիզացնել: Դուք չգիտեք 2012 թվականի ընտրարշավից ամիսներ առաջ ի՜նչ ճնշումներ էին բանեցնում, ինչպես էին համոզում Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա ինձ չհրավիրի ընտրացուցակ: Ի պատիվ Գագիկի` իմ հարցում նա տեղի չտվեց. եւ մենք միասին մասնակցեցինք ընտրություններին:

Դրա համար էլ ստիպված եղան քարոզարշավի ժամանակ սադրանք սարքել եւ իմ մուտքը խորհրդարան արգելափակել արդեն ընտրվելուց հետո: Առաջիկա ընտրություններին այդպես անելը դժվար է լինելու: Դրա համար էլ որոշել են նախօրոք՝ ընտրարշավից ամիսներ առաջ դատական գործեր սարքել: Թե չէ միջազգային դիտորդների ներկայությամբ, ինչպես դա արվեց իմ նկատմամբ 2012 թվականի ԱԺ ընտրարշավի ժամանակ, արդեն չի ստացվի. Արեւմուտքին եվրոասոցացման հարցում «քցելուց» հետո միջազգային դիտորդներին ստիպել «չտեսնել» նման կարգի բիրտ ու լկտի վարքագիծը հնարավոր չէ: Ուստի մնում է նախօրոք շարքից հանել կամ բանտ նետել անցանկալիներին»:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ որպես ստեղծված իրավիճակից ելք մարդիկ պատկերացնում են «Սասնա ծռեր» խմբավորման ընտրած տարբերակը. «Ոչ ոք այլ ելք այս իրավիճակից չի տեսնում: Ավաղ, ես էլ իմ քաղաքագետ հալով ոչ մի ուրիշ բան մարդկանց ի զորու չեմ առաջարկել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930