Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանում եմ Հասմիկ Պապյանի կոչին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչներ» նախագծի վերաբերյալ». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 28,2016 15:15

Անվերապահորեն կիսում եմ Հասմիկ Պապյանի մտահոգությունն ու գնահատականը և միանում նրա կոչին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչներ» նախագծի վերաբերյալ. «Ոտքի՛, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:

Նաև ուզում եմ արձանագրել, որ Հանրայինում այդ քաղաքականությունը նորություն չէ՝ տասնամյակներով նրանք շրջանցում են իրականությունը ու իրենց լսարանին մատուցում գրաքննված, իշխանահաճո, աղավաղված, անողնաշար լրատվություն: Նույն որակն ունի Հ1-ի ամբողջ հեռուստաքաղաքականությունը: Վաղուց ժամանակն է այդ հեռուստաալիքի անունը «Հանրային 1»-ից փոխելու «Խմբային 1»-ի՝ նրանք ծառայում են ոչ թե հանրությանը, այլ հասարակության շատ նեղ խմբակի, որի գիտակցության, պատկերացումների ու ճաշակի դրսևորումը հենց «Ամենակարող երգիչներն են»:

Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ

1999-2000 թթ. ՀՀ վարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930