Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակարող երգիչ» նախագծի հաջորդ թեման ժողովրդական երգն է, հրավիրյալ ժյուրիի անդամը՝ Ռուբեն Մաթեւոսյան

Սեպտեմբեր 28,2016 15:46

Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնական նպատակն իր գործունեության ողջ ընթացքում առաջին հերթին եղել  եւ շարունակում է լինել որակյալ եւ դիտարժան եթեր մատուցելը: Լինելով հանրային հեռուստաալիք՝ Առաջին ալիքը խնդիր ունի ապահովելու այնպիսի եթերացանց, որն իր բնույթով կբավարարի հասարակության ամենատարբեր խմբերի պահանջներն ու հետաքրքրությունները: Միայն վերջին 3 տարիների ընթացքում եթեր հեռարձակված հաղորդումների 32 տոկոսը կազմել են մշակութային հաղորդումները, 7,7 տոկոսը՝ գիտալուսավորչական ծրագրերը, իսկ 7 տոկոսը՝ կրթական:

Բավական է միայն նշել, որ վերջին 3 տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչել է ավելի քան  400 ժամ դասական երաժշտություն՝ ներառելով ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային արվեստի լավագույն նմուշները:

Ինչ վերաբերում է հանրության կողմից լայն քննարկում ստացած «Ամենակարող երգիչ» նախագծին, ապա դրա հիմնական նպատակը հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտելու հնարավորության ընձեռումն է: Հեռուստատեսային տվյալ հարթակում մրցում են ակումբային եւ ռեստորանային երգիչները, ովքեր, ըստ հաղորդման ձեւաչափի, յուրաքանչյուր շաբաթ ներկայանալու եւ իրենց ուժերը փորձելու են տարբեր ժանրերում եւ թեմատիկ ուղղություններ ունեցող երգերի միջոցով:

Հաղորդման առաջին եթերի ընթացքում  մասնակից երգիչներին հնարավորություն է տրվել երգել իրենց նախընտրած ստեղծագործությունները, իսկ երկրորդ թողարկման թեման ընտրվել է 6/8-ը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ստեղծագործությունները առավելագույնս մոտ են մասնակից երգիչ-կատարողներին: 6/8-ը եղել է մեծ նախագծի` վերոնշյալ ժամանցային հաղորդման, մի փոքր հատվածը միայն:

Հաջորդող շաբաթների ընթացքում մասնակիցները ներկայանալու են այլ ոճերում. հեռուստադիտողները նրանց տեսնելու է ժողովրդական ժանրում, գնահատելու նրանց կատարմամբ երեւանյան երգերը, հայրենասիրական կատարումները, հայ կոմպոզիտորների ստեղծագորությունները, միջագային հիթերը, դուետները եւ այլն:

Նախագծի ժյուրիի հիմնական անդամներ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, ինչպես նաեւ տվյալ օրվան համապատասխան հրավիրյալ ժյուրին օգնելու են, որպեսզի մրցույթի մասնակից-կատարողները յուրաքանչյուր ժանրում կարողանան առավել գրագետ կերպով ներկայանալ, առավել մաքուր երգել, իսկ հեռուստադիտողներին ցույց տալ, որ իրենց կողմից սիրված երգիչները կարող են նաեւ այլ կերպ երգել, նոր ժանրերում ներկայանալ, առավել հետաքրքիր լինել:

Նախագծի հաջորդ թողարկման թեման ժողովրդական երգն ու երաժշտությունն է, որը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:50-ին: Հրավիրյալ ժյուրիի անդամը կլինի Ռուբեն Մաթեւոսյանը: Հաղորդման անոնսը՝ կից

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930