Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Հանրապետականները փող են բաժանում»

Հոկտեմբեր 02,2016 13:21

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան  հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցության համակիրները պարբերաբար խախտում են օրենքը 34/38 ընտրատեղամասում, կուսակցության համակիրները վկայականներ չունեն, կուսակցությունը ներկայանում է մեկ տասնյակից ավելի վստահված անձանցով:

Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի հետ:

Վերջինս «լկտի սուտ» որակեց այդ տեղեկատվությունը: «Ես  նման տեղեկատվություն չունեմ, ինքս շրջում եմ, իմ ձեռքին է իմ վկայականը, որտեղ գտնում եմ անհրաժեշտությունը, ասում եմ`ահա գրանցեք: Նման բան չկա, ոչ ոք չի  շրջում, Ազգային Ժողովի պատգամավորներս ենք շրջում, դրսում տեսնում ենք փողերի բաժանման բազմաթիվ խմբեր, մեքենաների կուտակումներ են»,-ասաց տիկին Բիշարյանը:

Aravot.am-ի հարցին`ո՞ վ է փող բաժանողը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պարզ չի՞ ում կողմից`Հանրապետական կուսակցության, Սիվիլնեթն էլ նկարել է, ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցության վերաբերյալ տեղեկատվությանը, դա լկտի սուտ է, անձամբ շրջում եմ, տեղամասերով շրջում է նաեւ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը: Հիմա դրսում ակնհայտ խայտառակ վիճակ է, փողեր են բաժանում բոլոր տեղամասերի առջեւ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31