Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ անելու ենք, որ իմանանք՝ ովքեր են այն կողմ քվեարկել». Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 10,2016 16:33 Share

«Սա նշանակում է՝ ճնշումները, եւ այն ամենը, ինչ եղել են, տեղ է հասել, պարզ է մի բան, որ ավագանու նիստերը լինելու են եւ երեւալու է՝ ովքեր են այն կողմ քվեարկել: Սա ծածուկ չի մնալու, ամեն ինչ անելու ենք, որ իմանանք: Վանաձորցին, հայաստանցին, բոլորը պետք է իմանան՝ ինչ է կատարվել: Բայց այն, ինչ մինչեւ քվեարկությունը տեղի ունեցավ, արդեն պարզ էր, որ իրենք կոնկրետ ահաբեկելով, վախեցնելով ու տարբեր մեթոդներով ձայներ ունեն իրենց կողմը հավաքած: Դրա համար էինք առաջարկում բաց քվեարկություն…

Մենք կորցնելու բան չունենք, սա մեզ համար ինչ-որ տեղ կանխատեսելի էր, այսպիսի հաղթանակը ՀՀԿ-ի համար, եթե կարելի է հաղթանակ համարել, ես սա չեմ համարում հաղթանակ, որովհետեւ հուշագիր ստորագրած մարդկանց ճնշել, որ նրանք հակառակ քվեարկեն, հանցագործություն է: Այսպիսի հաղթանակը չի կարող իր դրական ճանապարհն ունենալ»,- քվեարկությունից հետո ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Քրիստ Մարուքյանը:

qrist_maruqyan

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3: Ոչ իշխանական երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցություններն էլ, ըստ ձեռք բերված համաձայնության, այս ընտրություններում աջակցում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուին՝ Քրիստ Մարուքյանին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31