Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ բոլոր նստաշրջաններում համառորեն խոչընդոտում է իմ ելույթներին

Հոկտեմբեր 10,2016 20:00 Share

Քիչ առաջ ԵԽԽՎ-ում վարման կարգով ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, կամայական կերպով հերթական անգամ իրեն ցանկանում է զրկել ելույթի իրավունքից։

ԲՀԿ պատգամավորն իր ելույթում ասել է.  

Հարգելի գործընկերներ,

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ բոլոր նստաշրջաններում համառորեն խոչընդոտում է իմ ելույթներին՝ հանձնարարելով ԵԽԽՎ քարտուղարությանը իմ ելույթները ելույթ ունեցողների ցանկում գրել ամենավերջում։ Ավելին, այն, որ իմ ելույթները Ագրամունտին նյարդայնացնում են, այդ մասին նա փոխանցել է հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ ԵԽ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Պարույր Հովհաննիսյանին։ Ավելին, Ագրամունտը իրեն իրավունք է վերապահում ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իմ ելույթները խմբագրել եւ իրեն ոչ հաճո հատվածները հանած տեղադրել Վեհաժողովի պաշտոնական կայքում, ինչի մասին եւս նա տեղեկացրել է մեր պատվիրակության ղեկավարին, նշելով, որ իմ լեքսիկոնը իր համար ընդունելի չէ։ Այսինքն, երբ ես ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորին մորթած ադրբեջանցուն անվանում եմ  երկոտանի կենդանի, դա մեծապես վիրավորում է Ագրամունտի զգացմունքները եւ նա իմ ելույթից հանում է նշյալ հատվածն ու նոր տեղադրել տալիս Վեհաժողովի կայքում։

Տեղեկացնում եմ ձեզ, պարոն Ագրամունտ, որ դուք գերազանցում եք ձեր լիազորությունները եւ զբաղված եք բացարձակ ինքնիրավչությամբ ու օրինախախտմամբ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններով ես պայքարելու եմ ձեր ինքնիրավչության եւ կամայականությունների դեմ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31