Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները շահարկում են ՊՊԾ գնդում տեղի ունեցածը

Հոկտեմբեր 10,2016 20:08 Share

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:

Ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նրա ուշադրության կենտրոնում էին Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները

Հարցուպատասխանին հաջորդեցին պատվիրակների ելույթները: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովը կրկին հնչեցրեց «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները» բովանդակությամբ  մտքեր, այնուհետև սկսեց արդարանալ, թե Ադրբեջանում հասարակություն-իշխանություն անջրպետ չկա: Վկայակոչելով սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դիտորդական առաքելությունների եզրակացությունները` նա հայտարարեց, թե դրանք վկայում են Ադրբեջանում իշխանություն-հասարակություն միասնության մասին:

Այնուհետև զուգահեռ անցկացրեց Հայաստանի հետ` հիշեցնելով հուլիսին Էրեբունիում տեղակայված ՊՊԾ գնդում կատարվածը: Ադրբեջանցի պատվիրակը մասնավորապես հայտարարեց. «Ադրբեջանում կա հասարակություն-իշխանություն համախմբվածություն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ Էրեբունիում իշխանության դեմ դուրս եկան ընդդիմության ներկայացուցիչները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31