Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները վերադարձան Երևան

Հոկտեմբեր 14,2016 20:33

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին Բիսլանից հատուկ չվերթով Երևան տեղափոխող ինքնաթիռը։

Նրանց  դիմավորեցին հարազատներն ու մտերիմները։ Օդանավակայանում հատուկ չվերթով ինքնաթիռի ուղևորներին դիմավորելու էր եկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

1410201692 1410201695 1410201696

Լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նախարարն ընդգծեց, որ  համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը  բարձրացնելու ուղղությամբ։

Վթարից տուժած այն ուղևորները, ովքեր տրանսպորտի կարիք ունեին, նախարարության տրամադրած մեքենաներով տեղափոխվեցին  իրենց բնակավայրեր։

Բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղևորները  շտապ օգնության մեքենաներով  տեղափոխվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31