Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղանիսցի հորեղբոր տղաները տուժել են Հյուսիսային Օսիայում վթարված ավտոբուսում

Հոկտեմբեր 14,2016 22:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում բեռնատար ավտոմեքենայի հետ բախված ավտոբուսի ուղեւորների թվում են Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներ Աղվան եւ Արարատ Ալեքսանյանները: Նրանք հորեղբոր որդիներ են:

Բաղանիս համայնքի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ նրանք քերծվածքներ, սալջարդեր ունեն, սակայն, բարեբախտաբար, կոտրվածքներ չունեն: Ն. Սահակյանը չգիտի,թե նրանք  վթարից տուժածների թվո՞ւմ են, ովքեր ինքնաթիռով այսօր տեղափոխվել են Հայաստան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել