Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի տուժածների մասին

Հոկտեմբեր 14,2016 22:30

Ժամը՝ 18.30-ի դրությամբ

Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի տուժածների մասին

Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ ք. Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում է մնալ չորս ՀՀ քաղաքացի: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.)  և Պողոսյան Ս.Ս.-ն  (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր: Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) և Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.)  գտնվում են քաղաքի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր և միջին ծանրության, համապատասխանաբար:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:

——

Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ Մոսկվայի ժամանակով ժամը 16.55-ի սահմաններում Բեսլանից Երևան է մեկնել ՌԴ ԱԻՆ օդանավը:

Օդանավում գտնվում է 27 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև վթարի արդյունքում  զոհված մեկ քաղաքացու դին և այն ուղեկցող երկու անձինք:

—–

Մերձմոսկովյան “Ռամենսկի” օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավն մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի ուղևորներին և վթարի հետևանքով տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով: Նախատեսվում է, որ օդանավը Բեսլանում վայրէջք կկատարի մոսկովյան ժամանակով ժամը 14.00-ի սահմաններում:

Ներկա պահին Բեսլանի մշակույթի տանը կազմակերպված ժամանակավոր կացության վայրում գտնվում է 26 քաղաքացի:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:

——-

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը հանդիսանում են ՌԴ քաղաքացի, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:

Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի

Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի

Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի

Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի

Մամչենկո  Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի

Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:

Հայտնում ենք, որ ս/թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և առաջարկելով իր օժանդակությունը:

——

Ի լրումն նախորդ հաղորդագրության՝  հայտնում ենք, որ Ինը տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են ք.Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում, երկու քաղաքացի՝ Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում, չորս երեխա՝ Վլադիկավկազի հանրապետական մանկական կլինիկական բուժհաստատությունում:

Նշենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը ուղևորվել է մերձմոսկովյան “Ռամենսկի” օդակայան՝ ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլան մեկնելու նպատակով:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:

———–

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբից ստացված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա:

Ըստ դեսպանության տվյալների՝ մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ի  սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:

————

Ըստ ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրված նախնական տեղեկությունների համաձայն, ս/թ. հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Ներկայումս 27 ուղևոր գտնվում է ք.Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա: Տուժած մանկահասակ երեխաներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

Այս պահի դրությամբ 13 քաղաքացի գտնվում է ք.Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով:  Ավտոբուսի 5 ուղևոր այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը:

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայումս քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ տուժած և զոհված ուղևորների ցուցակներն ու քաղաքացիությունը ճշտվում են:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դեսպանությանը կից ՀՀ իրավապահ մարմինների լիազոր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների համակարգման և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31