Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ ավտոմեքենայում

Հոկտեմբեր 20,2016 16:33 Share

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.18-ին:

Այրվել է «BMW X6» մակնիշի Օ292 AB 750/RUS պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ա.) շարժիչի հատվածն ամբողջությամբ:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել