Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանն անվասայլակներ է տրամադրել ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հատուկ կարիքներ ունեցող անձանց

Հոկտեմբեր 25,2016 16:22

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակներում շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներ: Ստեփանակերտի և Մարտակերտի քաղաքապետարաններին փոխանցվել են հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված անվասայլակներ և անհրաժեշտ այլ պարագաներ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31