Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի համագործակցության հեռանկարները

Հոկտեմբեր 28,2016 16:34

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ, ով կիսվեց Հայաստանի մշակույթի ոլորտը բարելավելուն ուղղված իր նորարարական մոտեցումներով և ծրագրերով։

Կարևորելով մշակույթի ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ կողմերը քննարկեցին միության անդամներին որպես ոլորտի փորձագետներ ներգրավելու հնարավորությունը: Ընդգրկվելով տարբեր հանձնաժողովներում և մասնագիտական խորհուրդներում միությունը հնարավորություն կունենա աջակցել նոր ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը նախադրյալներ կստեղծի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման համար:

Հիշեցնենք, որ ՏՀՏ գործատուների միությունը արդեն իսկ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ։ Միության անդամ կազմակերպությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ մի շարք ավագ դպրոցներում իրականացվում է ՏՀՏ առարկաների խորացված դասավանդման ծրագիր։

 

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31