Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիա և իրավունք». Էթիկայի հանձնաժողովի նախագահը խախտում է էթիկան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2016 20:26

«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը դիմել է Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի և Արկադի Համբարձումյանի վարքագծի վերաբերյալ:

Նշյալ պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերով նախատեսված էթիկայի կանոնները, այսինքն՝ քվեարկել են ուրիշ պատգամավորների փոխարեն:

Դիմումին կից հանձնաժողովին ենք ներկայացրել տեսանյութեր, որոնք փաստում են պատգամավորական էթիկայի խախտման մասին:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության նույն պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով քվեարկել է գործընկերոջ փոխարեն, տվյալ հանձնաժողովի նախագահն է, մտահոգված ենք, որ վերջինս օբյեկտիվ չի գտնվի իր վարքագծի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

Կարծում ենք, որ դիմումի քննությունը հանձնաժողովի նախագահի կողմից խնդրահարույց է շահերի բախման տեսանկյունից: Ուստի հիշեցնում ենք, որ կա նախադեպային որոշում, որը կայացվել է տվյալ հանձնաժողովի կողմից, երբ ուրիշի փոխարեն քվեարկած յոթ պատգամավորների վարքը համարվել էր էթիկայի խախտում, որից հետո ԱԺ-ի կողմից ընդունվել էր օրենքի փոփոխություն՝ սահմանելով համապատասխան պատժամիջոցներ:

Եթե Սուքիաս Ավետիսյանը չի կարող ընդունել իր կողմից էթիկայի խախտման փաստը, հորդորում ենք չմասնակցել որոշման կայացման ընթացքին:

«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31