Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինյոն արհամարհեց  նաեւ ԶԼՄ-ներին

Հոկտեմբեր 30,2016 00:00

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 10-րդ տուրում ՄՅՈՒ-ն կրկին Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ չկարողացավ հաղթանակ տանել: Թիմը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Բերնլիի» հետ:

Այդ խաղում տանտերերից նախ աչքի ընկավ գլխավոր մարզիչ «Առանձնահատուկ» Ժոզե Մոուրինյոն, որին գլխավոր մրցավար Մարկ Կլատտենբուրգը կարմիր քարտ ցույց տվեց՝ ուղարկելով տրիբունա: Երկրորդ խաղակեսում մարզչի ճակատագրին արժանացավ նաեւ Էրրերան:

Անգլիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ  խաղից հետո պորտուգալացին չի ներկայացել ոչ ֆլեշ-հարցազրույցին, ոչ էլ մամուլի ասուլիսին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ AFP-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31