Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկներից 8 ժամ է պահանջվել՝ տնօրենի գլխից դանակը հանելու համար. shamshyan.com

Հոկտեմբեր 31,2016 14:27

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիշերային ակումբի մոտ վիրավոր քաղաքացի կա։

Ոստիկանները նշված ակումբի մոտ հայտնաբերում են Աբովյանի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին, ում գլխի ձախ ականջի հատվածում հայտնաբերում են նաև դանակ։ Շտապ տեղի ոստիկանապետի ուղեկցությամբ Աբովյանի շտապ օգնության բժիշկները վիրավորին տեղափոխում են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրահատությունը տևել է 8 ժամ և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկները կենաց-մահու պայքար են տարել երիտասարդի կյանքը փրկելու համար՝ գլխի միջից հանելով դանակը։

Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Աբովյանի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստանում, որ մինչ դանակահարելը, Մ. Գրիգորյանի հետ գիշերային ակումբում անհարկի վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել է ակումբի տնօրենին և դիմել փախուստի։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31