Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

Նոյեմբեր 01,2016 11:57

2016 թվականին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառն անցկացվել է հոկտեմբերի 19-23-ը: Ցուցահանդեսի այս տարվա պատվավոր հյուրն էր Նիդերլանդները:

Հայկական տաղավարը ձևավորված էր բացառապես ազգային զարդանախշերի տարրերով և նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվիրակության հետ ցուցահանդեսին մասնակցել են նաև «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Առաջին», «Արի» գրական գործակալությունները, «Գրքի ինստիտուտը»: Ներկայացվել է վերջին 2-3 տարիների հրատարակությունները. Հայաստանի պատմությանը նվիրված` ալբոմային, թարգմանական, հայ դասական, ժամանակակից, մանկապատանեկան, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությամբ լույս տեսած գրքեր: Պատվիրակության անդամ հրատարակիչների արտադրանքը ներկայացված էր առանձին հատվածներով:
Հայկական տաղավարում տեղի է ունեցել Զավեն Խաչիկյանի «Սև, սպիտակ, եռագույն» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը:

frankfurt_11_510x382_copy

Ռուսական տաղավարում անցկացվել է Օսիպ Մանդելշտամի 125-ամյակին նվիրված գրական ծանոթություն, որի ժամանակ ծավալուն ներկայացվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած «Հայաստանն ըստ Մանդելշտամի» պատկերագիրքը: Հայկական տաղավարին անակնկալ էին պատրաստել նաև ուկրաինացիները՝ նվիրելով «Մոռացված նախնիների ստվերները» ստեղծագործության ուկրաիներեն հրատարակությունը, իսկ լեհական պատվիրակությունը նվիրել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի լեհերեն հրատարակությունը: Պետք է նշենք, որ Վ. Ոսկանյանի այս վեպը հրատարակվել է ավելի քան 25 լեզուներով:

Նախարարության պատվիրակությունը լեհական տաղավարում հանդիպել է նաև Յանուշ Վիշնևսկու հետ, քննարկել 2017 թվականին` «Գրական տապան» միջազգային փառատոնին նրա մասնակցության հարցը:

Գրական գործակալները, հրատարակիչները և նախարարության պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել արտերկրի գործընկերների հետ՝ գրողների հեղինակային իրավունքների ձեռքբերման բանակցությունների վարման և հայ հեղինակներին արտերկրի հրատարակիչներին ներկայացնելու նպատակով:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930