Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակներում

Նոյեմբեր 03,2016 13:00

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Դասական, արագ եւ կայծակնային շախմատի դասակարգման 100 ուժեղագույնների մեջ բացի Հայաստանի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանից, արժանիորեն ընդգրկվել են նաեւ մեր հանրապետության եւս հինգ շախմատիստներ: Նրանք բոլորն էլ ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կամ երբեւէ հանդես են եկել մեր ընտրանու կազմում: Դասական շախմատի կանանց TOP 100-ի մեջ են նաեւ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Դասական շախմատ

Լեւոն Արոնյանն այստեղ պահպանել է տղամարդկանց նախորդ ցուցակում զբաղեցրած 5-րդ հորիզոնականը: Իսկ լավագույն տասնյակը հաջորդաբար կազմել են. Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Վլադիմիր Կրամնիկ, Լեւոն Արոնյան, Ուեսլի Սո, Վիշվանաթան Անանդ, Հիկարու Նակամուրա, Սերգեյ Կարյակին, Պենտալա Հարիկրիշնա:

Կանանց ցուցակում Էլինա Դանիելյանը 34-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 37-րդը:

Արագ շախմատ

Լեւոն Արոնյանը եզրափակում է լավագույն տասնյակը: Հայաստանի եւս հինգ գրոսմայստերներ 100 ուժեղագույնների մեջ են: Նրանք դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 24՝ Հրանտ Մելքումյան, 34՝ Սերգեյ Մովսիսյան, 36՝ Տիգրան Լ. Պետրոսյան, 53՝ Վլադիմիր Հակոբյան, 70՝ Գաբրիել Սարգսյան:

Կայծակնային շախմատ

Լեւոն Արոնյանը 5-րդն է աշխարհում: Մեր մյուս գրոսմայստերների զբաղեցրած տեղերն են. 37՝ Զավեն Անդրիասյան, 38՝ Տիգրան Լ. Պետրոսյան, 42՝ Հրանտ Մելքումյան, 85՝ Սերգեյ Մովսիսյան, 89՝ Վլադիմիր Հակոբյան:

Հայաստանի շախմատիստները ընդգրկված են նաեւ մինչեւ 20 տարեկանների վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակում: 18 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը՝ 56-րդը, իսկ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը 61-րդն է:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930