Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ աշխարհում կանանց կողմից կուտակվել է լիդերության պատմական և քաղաքական ստեղծարար մեծ փորձ». Վալենտինա Մատվիենկո

Նոյեմբեր 05,2016 16:55

Վալենտինա Մատվիենկոյի ուղերձը ՀՀԿ կանանց խորհրդի  «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:

«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի կապակցությամբ ՀՀԿ կանանց խորհրդին իր ուղերձն է հղել ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և անձամբ իմ անունից ողջունում եմ ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի մասնակիցներին:

Այսօր աշխարհը սրընթաց փոխվում է: Մեր առջև օրեցօր ծառանում են նոր մարտահրավերներ: Հենց մեր օրերում են դրվում բազմակենտրոն աշխարհակարգի հիմքերը: Կանայք չեն կարող հեռու մնալ այդ գործընթացներից:

Ողջ աշխարհում կանանց կողմից կուտակվել է լիդերության պատմական և քաղաքական ստեղծարար մեծ փորձ: Որոշումների կայացման մակարդակում ի հայտ են գալիս առավել տաղանդավոր, եռանդուն, կրթված կանայք: Դա տեղի է ունենում և՛ բիզնեսում, և՛քաղաքականության մեջ, ինչպես նաև, հասարակական կյանքի մնացած ոլորտներում:

Այսօր միջազգային հանրության առջև ծառացած են կանանց իրավունքների պահպանման  այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են գենդերային կարծրատիպերի հաղթահարումը, կանանց նկատմամբ, այդ թվում` ընտանիքում բռնության մակարդակի նվազումը, կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության խնդիրը և այլն:

Ռուսաստանը, աշխարհում առաջինը, ամուր կանգնեց կանանց իրավահավասարությունը ապահովող քաղաքական , իրավական, սոցիալական պայմանների կերտման ուղու վրա: Եվ շատ բանի հասավ: Մենք հետևողականորեն այդ քաղաքականությունն ենք վարում նաև այսօր: Երեխաների իրավունքների 2012-2017թթ. ազգային ռազմավարության, ազգային նախագծերի, նպատակային դաշնային և մարզային ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է կանանց դերի բարելավումն ու բարձրացումը, տալիս են տեսանելի արդյունքներ:

Դաշնային խորհուրդը Ռուսաստանի կառավարությանն առաջարկել է պետական իշխանության համակարգում ստեղծել ազգային մեխանիզմ, որը կապահովի կանանց իրավիճակի բարելավման ուղղությամբ տարվող ողջ գործունեության համակարգումը: Մշակման փուլում է գտնվում մինչ 2022թ.-ի կանանց շահերի պահպանմանն ուղղված  գործողությունների  Ազգային ռազմավարությունը, որը նախատեսում է ՌԴ Կառավարությանը կից Համակարգման խորհրդի ձևավորում, առաջնահերթ միջոցառումների ծրագրի պատրաստում:

Խաղաղությունը, սոցիալական բարեկեցությունը, ներդաշնակությունը բառիս ամենալայն իմաստով`ողջ աշխարհի կանանց հույսերն ու նպատականերն են, և այդ նպատակներին հասնելու էական դերը պատկանում է մոլորակի բնակչության կանացի հատվածին: Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ կայուն խաղաղության, ներդաշնակության և առաջընթացի ձեռքբերման , վստահության ամրապնդման և ազգերի միջև փոխըմբռնման կառուցման գործում:

Դրան է նվիրված նաև Ձեր ներկայացուցչական համաժողովը , որն անցկացվում է բարեկամական Հայաստանի մայրաքաղաք Երևանում` երկրի անկախության 25-րդ տարում:

Համաժողովի մասնակիցներին ի սրտե ցանկանում եմ արդյունավետ, օգտակար և բովանդակային քննարկումներ և ամենայն բարիք:

Վ.Ի. Մատվիենկո»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930