Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Եթե Ալթունյան Լեւոնը նման բան է ասել, ապա ես նրան մինչ այդ չեմ ճանաչել» (տեսանյութ)

Նոյեմբեր 05,2016 22:02

Այսօր ԼՂՀ Տիգրանակերտի ամրոցում  Արցախի եւ Հայաստանի վարչապետների ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ վարչապետին հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի՝ երկու ծննդկանի մահվան դեպքով արած հայտարարության մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Հիշեցնենք, որ պարոն Ալթունյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է.«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները… Մահվան դեպքով զբաղվում է դատավորը եւ մորգը»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը չի տեսել տեսանյութը, բայց.«Եթե Ալթունյան Լեւոնը նման բան է ասել, ապա ես Ալթունյան Լեւոնին մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում: Համարում եմ իրեն շատ բարոյական մարդ, համարում եմ որպես պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930