Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ԼՂՀ վարչապետները եղել են մարտական դիրքերում

Նոյեմբեր 05,2016 23:56

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել են կենտրոնական ենթակայության զրահատանկային զորամասերից մեկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ ներկայացվել է մարտավարաուսումնական վարժանք:

Այնուհետև երկու հայկական պետությունների վարչապետներն եղել են մարտական հենակետերում: Առաջնագծում կառավարությունների ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ինչպես սոցիալ-կենցաղային պայմաններին, այնպես էլ մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման և ինժեներական աշխատանքների ընթացքին: Վարչապետներին զեկուցվել է, որ շփման գծում լուրջ քայլեր են կատարվել հակառակորդի գործողություններն առավել կանխատեսելի դարձնելու առումով:

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է այն հանգամանքը, որ առաջնագծում լայն թափով իրականացվող աշխատանքներն առավել անվտանգ են դարձնում մարտական հերթապահություն կրող զինվորների ծառայությունը: ՀՀ և ԼՂՀ վարչապետները տարբեր հարցերի շուրջ զրուցել են ինչպես ժամկետային, այնպես էլ սպայական անձնակազմի հետ:

karen-karapetyan1

ՀՀ վարչապետը կարևորել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և առհասարակ բանակի առաքելությունը հայ ժողորվդի անվտանգության ապահովման գործում և նշել, որ ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում բանակաշինության ոլորտում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը և Արայիկ Հարությունյանը վստահեցրել են, որ առաջնագծում իրականացվող աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930