Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ գնահատման զեկույց. ՀՀ պատվիրակության աշխատանքային այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Նոյեմբեր 11,2016 21:21

Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե – Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2015-2016թ. գնահատման զեկույցը:

ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ 2017թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման առաքելություններին: Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանում անցկացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական գործընթացը, ինչպես նաև` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց այս տարի իրականացված Պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական արդյունքները, կարևորեց ռազմական համագործակցության, պաշտպանական կրթության և բարեփոխումների բնագավառներում առկա համատեղ ծրագրերի և ձևաչափերի հետագա զարգացումը։

Որպես առաջիկա տարիների պաշտպանական քաղաքականության առաջնահերթություն՝ նշվեցին նաև զինված ուժերում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդման, զինված ուժերի քաղաքացիական և հանրային վերահսկողության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։ Պաշտպանական բարեփոխումները և պաշտպանության ոլորտի օրենսդրության վերանայումը կիրականացվեն զինված ուժերը՝ որպես Հայաստանի տնտեսության, կրթության ու գիտության զարգացումը խթանող գործոնի դիտարկման տրամաբանության շրջանակներում։

Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը, ապրիլի սկզբին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում: Բանախոսներն իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ կարևորելով խնդրի կարգավորումը բանակցությունների հիմքում ընկած երեք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Աշոտ Հովակիմյանը և Դավիթ Տոնոյանը պատասխանեցին նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:

Նիստից հետո հայկական պատվիրակությանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրների: Մասնավորապես, հայկական կողմը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի հետ շփման գծի երկայնքով լարվածության աճի վրա՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացման նախօրեին։

Այնուհետև, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով օգնական, դեսպան Ալեխանդրո Ալվարգոնսալեսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը: Ալեխանդրո Ալվարգոնսալեսն աջակցություն հայտնեց նոր ԱԳԳԾ-ով

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930