Լրահոս
Օրվա լրահոսը

«1000 դրամները հավաքում են, որովհետեւ զուգարանի թղթի փողը դրել են գրպանները» (Տեսանյութ). «Ա1+»

Նոյեմբեր 11,2016 22:07

Կառավարությունը լավ է անում, երբ աշխատողից 1000 դրամ է վերցնում զոհված եւ հաշմանդամ զինվորների ընտանիքների համար, իհարկե լավ է անում՝ ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

Հովհաննես Սահակյանը, սակայն մեկ դիտողություն ունի՝ բարձրաստիճան պաշտոնյաներից պետք է վերցնել ավելի շատ, իսկ միջին եւ ցածր դասի պաշտոնյաներից՝ ավելի քիչ մենք ապահովագրում ենք զինվորին. «Էդ ազգ-բանակ գաղափարի մեջ ինձ համար լիովին տեղավորվում է»:

«Մենք չավարտված պատերազմ ունենք»,-մի քիչ հետո պնդում է պարոն Սահակյանը: Նախկինում պետությունը զոհին միանվագ գումար էր տալիս, հիմա ինքը այդ գումարը դարձնում է ամենամսյա: Բայց ինչու հասարակության հաշվին, այլ ոչ թե՝ կոռուպցիայի. «Շքեղ դղյակներ՝ ես խոսեմ՝ արդար է, արդար չէ, ես դրա իրավունքը չունեմ: Մենք պետք է առնվազն ունենանք այն միջոցներն ու հնարավորությունները, որ տեսնենք, թե ինչպես են վաստակել»:

«Մեկ րոպե»,-ահազանգում է ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: Մինչեւ կոռուպցիայի հարցերը չլուծենք, չենք կարող մահացած կամ հաշմանդամ զինվորների համար հազար դրամ ապահովագրական գումար նախատեսել. «Հազար դրամները հավաքում են, որովհետեւ զուգարանի ուռճացված գներով գնված թղթի փողը դրել են գրպանները չեն ցանկանում վերադարձնել»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930