Լրահոս
Օրվա լրահոսը

Տնակային ավանների երեխաներին դուրս բերենք միապաղաղ ու տխուր միջավայրից. «Շիրակ կենտրոն»

Նոյեմբեր 22,2016 12:42

Գյումրիում դեռևս սփռված են տասնյակ դոմիկային ավաններ, ուր խարխուլ խրճիթներում , կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշտպան շարունակում են պատսպարված մնալ շուրջ երեք հազար ընտանիք: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքները շարունակում ճնշել, ինչն առավել կործանարար է երեխաների համար:

«Շիրակ կենտրոնը» երկրաշարժի հերթական տարելիցի նախօրեին, դեկտեմբերի 6-ին տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպելու է ժամանցային միջոցառումներ: Շուրջ 150 երեխաներ հնարավորություն կունենան գոնե մի օր դուրս գալ միապաղաղ, տխուր միջավայրից և ճնշող մթնոլորտից:

Գյումրու և հարակից գյուղերի դոմիկներում, սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների երեխաները կհյուրընկալվեն   «Շիրակ կենտրոնի» հեքիաթային սրահում, ուր կկազմակերպվի հյուրասիրություն, տիկնիկային ներկայացում, միջոցառումների ավարտին նրանց կբաժանվեն նվերներ:

Միջոցառման անցկացման համար անհրաժեշտ ծախսերը կկազմի 500 000 դրամ, 250 000 դրամ նվերներ պատրաստելու և բաժանելու համար:

Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով:

Հարգելի բարեկամներ եթե ցանկանում եք աջակցել միջոցառման իրականացմանը, ապա կարող եք դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք մասնակցելու տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք միջոցառմանը:

Նվիրատվություններ կարող եք կատարել ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.

ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7

 

Հայաստան, Գյումրի, Գայի փող. Արդշինբանկ,

Հաշվեհամարներ`

ԱՄՆ $– 2472601614240020

ՀՀ դրամ – 2472601614240000

Եվրո – 2472603273480000

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ

ՀԱՎՀՀ՝ 05532775

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930