Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհից ավելի քան 134 հազար եվրոյի հափշտակությունը

Նոյեմբեր 28,2016 19:13

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հասարակական կազմակերպության նախագահի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակությունը։ Պարզվել է հանցագործության մեխանիզմը, վերականգնվել պատճառված վնասը։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հասարակական կազմակերպությունը 2008 թվականին մասնակցել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի համար հայտարարված մրցույթին, ներկայացրել ծրագիր, որի արդյունքում 2008 թվականի դեկտեմբերին ստորագրվել է դրամաշնորհի պայմանագիր՝ նախատեսված մի քանի տարվա համար։

Բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ հասարակական կազմակերպության հաշվեհամարին մաս-մաս փոխանցվել են պայմանագրով նախատեսված գումարները, սակայն կազմակերպությունը չի կատարել ստանձնած պարտավորությունները, և կազմակերպության նախագահը յուրացրել է փոխանցված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափի գումար։ Հափշտակված գումարի չափը գնահատվել է 134.620 եվրոյին համարժեք 67.335.130 ՀՀ դրամ։

Հափշտակության փաստը քողարկելու համար պատրաստվել են ծրագրի ընթացքում, իբր, կատարած ծախսերը հիմնավորող կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և ներկայացվել Եվրոպական միությանը։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։

Պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է ամբողջությամբ. գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին:

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ վարույթում քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930