Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլումբիայում դադարեցվել են ավիաաղետի վայրում աշխատանքները. զոհվել է 75 մարդ

Նոյեմբեր 29,2016 15:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Կոլումբիայում փրկարարները դադարեցրել են օդանավի կործանման վայրում որոնողական աշխատանքները, քանի որ կարծում են, որ փրկվածներ այլևս չկան: Այս մասին հաղորդում է 360 Radio Colombia հեռուստակայանը՝ վկայակոչելով Անտիոքիա նահանգի ոստիկանության ղեկավար, գեներալ Խոսե Ասևեդոյին:

«Աշխատանքները դադարեցվել են, քանի որ գոտում այլևս փրկվածներ չկան»,- ասվում է ռադիոկայանի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ասևեդոն նաև հաստատել է, որ զոհվել է 75 մարդ, 6 մարդ փրկվել է:

Հիշեցնենք, այսօր Կոլումբիայի Անտիոքիա նահանգում կործանվել է օդանավ, որում եղել է 81 մարդ, այդ թվում անձնակազմի 9 անդամ և բրազիլական «Շապեկոէնսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: