Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հայ-ռուսական միացյալ խմբավորումը հայազգի սպա է ղեկավարելու»

Դեկտեմբեր 01,2016 23:22

Դեկտեմբերի 1-ին կայացած  ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմով անդրանիկ նիստից հետո  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Խոսելով ՀՀ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանի` ՌԴ կատարած այցի մասին, նա անդրադարձավ նաեւ  ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելուն:

ՀՀԿ խոսնակի ձեւակերպմամբ. «Մտահոգվելու խնդիր չկա, եւ դա բխում է մեր պետության անվտանգության շահերից: Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ գործում է ռուսական ռազմաբազան, այն անվտանգության երաշխիքներից մեկն է, որը պաշտպանելու է Հայաստանը արտաքին ագրեսիայից…Երկու դաշնակից պետությունների ռազմական ուժերը պետք է համագործակցեն: Ընդ որում, այդ խմբավորումը ղեկավարելու է հայազգի սպա, ի տարբերություն ՆԱՏՕ-ի խմբավորման մեջ մտնող երկրների, որտեղ ամերիկացի սպաներն են ղեկավարում միասնական խմբավորումները»:

Ինչ վերաբերում է հարեւան Վրաստանի հետ այդ համատեքստում հարաբերությունները լարելու պնդումներին, Շարմազանովը դա հեքիաթ որակեց, անբարեխղճություն եւ անգրագիտություն:

«Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան, որ վերաբերում էր համացանցում տարածված այն լուրին, թե հայկական կողմից վիրավոր կա, ՀՀԿ խոսնակն ընդամենն ասաց, որ  սահմանային լարվածության խնդիրները ՀՀԿ ԳՄ նիստում  չեն քննարկվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031