Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի տեղակալն ընդունել է ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին

Դեկտեմբեր 05,2016 15:47

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին: Ֆորումն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի և Վրաստանի ուսանողական կառույցների ղեկավարները:

Ողջունելով մասնակից ուսանողներին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ուրախ է ողջունել տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, ովքեր մոտիվացված են կրթության որակի բարելավման և կառավարման արդյունավետության բարձրացման հարցում: Կարևորելով ուսանողների դերակատարության բարձրացումը բուհերի կառավարման գործընթացում՝ Կ. Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությունը բուհերի կառավարման համակարգում ուսանողության մասնակցության ապահովման տեսանկյունից ազատական է. « Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում մեր երկրի օրենսդրությունն առաջադեմ է՝ օրինակ մենք իրավական պահանջ ենք ամրագրել, որ բուհերի կառավարման խորհուրդների կազմում առնվազն 25 տոկոսը պետք է ուսանողներ լինեն: Կառավարմանը մասնակցելու և կայացվող որոշումների վրա ազդեցություն ունենալու առումով սա բավականին լուրջ ցուցանիշ է: Բացի այդ մենք ունենք նաև ազգային ուսանողական կառույցներ, որոնք բավականին ակտիվ  նախաձեռնություններով են հանդես գալիս»,- նշել է Կ. Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները տարբեր հարցեր են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են ուսանողների շարժունությանը, բուհերի դասավանդման մեթոդաբանությանը, կրեդիտային համակարգի արդյունավետությանը, ՀՆԱ-ի մեջ կրթության ծավալի մասնաբաժնին և մի շարք այլ խնդիրների:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031