Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետական հաստատություն ենք, մենք անկախ հիմնարկ չենք և չենք կարող ինքնուրույն բաներ անել»․ Պաշտոնանկություն Հայոց ցեղասպանության ինստիտուտում՝ կաթողիկոսի այցի մասին գրառումից հետո․ «Ազատություն»

Մայիս 02,2026 10:05 Share

Կաթողիկոսի այցի վերաբերյալ գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էջերից հեռացնելուց հետո աշխատանքից հեռանում է արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանը:

«Երկու միջադեպով հասկացա, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիտարկվում է որպես քաղաքական հաստատություն, այսինքն՝ քաղաքական գծի կրող պիտի լինի»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի նախկին ղեկավար Կարինե Հարությունյանը:

Աշխատանքից դուրս գալու դիմում ավելի վաղ էր գրել, երբ վարչապետի ցուցումով նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացավ տնօրենի պաշտոնից: Փաշինյանը Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը սադրանք էր համարել և հոգաբարձուների խորհրդի կողմից կառավարվող հաստատությունում տնօրեն փոխելու հրահանգ տվել:

Գզոյանին փոխարինելու եկած Փաշինյանի թիմակցի՝ Հրաչյա Թաշչյանի հետ էր երկրորդ միջադեպը. ապրիլի 24-ին Վեհափառի այցի վերաբերյալ լուսաբանումը նրան դուր չէր եկել՝ տեղեկատվությունը կայքում ու սոցցանցում տեղադրելուց ժամեր անց:

«Հարցրեց՝ սովորաբար ինչպե՞ս է լուսաբանվել, աշխատակիցը նշեց, որ պետական այրերի, Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը, եթե այդ օրը պաշտոնական պատվիրակություններ են լինում, այդ պատվիրակությունների մասին է գրվում և վերջում լուսանկարներով ամփոփվում է օրը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ այո, ինչպես սովորաբար լուսաբանվել է, նույն ձևով»,- պատմում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի նախկին ղեկավար Կարինե Հարությունյանը:

Հետո տեղեկատվությունը հեռացնելու հրահանգն են ստացել թանգարան- ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանից.

«Ասաց՝ մենք պետական հաստատություն ենք, մենք անկախ հիմնարկ չենք և չենք կարող ինքնուրույն բաներ անել, խնդրում եմ այդ տեքստը հեռացրեք, դուք ինձ չէիք ասել, դուք առանց ինձ տեղեկացնելու եք դա դրել, ես անակնկալի եմ եկել: Սա մեզ համար էլ էր անակնկալ: Ասաց՝ ձեր դիմումները կային, բայց ես չէի մակագրել, բայց հիմա ցավով ասում եմ, որ այո… Ես ասացի, որ իմ դիմումը Ձեզ մոտ է, մակագրեք»,- պատմեց Կարինե Հարությունյանը:

Սուսան ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031