Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանը նպատակաուղղված չէ նպաստում ՀՀ շրջափակմանը». Ալիկ Էրոյանց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 16:34

«Հայ-վրացական հարաբերություններից դրական սպասելիքներ պետք է ունենալ, վերջին տարիների քաղաքականությունը կշարունակվի: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջընթաց ունեցել ենք, մասնավորապես՝ կոմունիկացիաների եւ էներգետիկ համագործակցության ոլորտներում»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Խոսելով ՀՀ-ի եւ Իրանի միջեւ վերջերս նախաստորագրված գազի տարանցման վերաբերյալ հուշագրի մասին, նա նկատեց՝ ՀՀ-ի միջոցով Իրանից Վրաստան փոքր ծավալներով, բայց գազ արտահանվում է. «Այդ փաստը կնպաստի, որ հարաբերություններում դրական աճ եւ մեծ հաջողություններ գրանցվեն»:

Դիտարկելով Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները՝ փորձագետը նկատեց՝ Վրաստանն, ի տարբերություն վերջին երկու երկրների, նպատակաուղղված չէ նպաստում ՀՀ շրջափակմանը. «Բայց հաշվի առնենք, որ Վրաստանն անկախ պետություն է եւ պետք է առաջնորդվի իր տնտեսական շահերով: Այն փորձում է իր խնդիրներին լուծում տալ, մենք էլ չենք կարող միջամտել կամ արգելել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031