Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դիրքապահի մաղթանքը. «Պատերազմ չլինի, մեր փոքրիկները մեծանան ազատ-անկախ Հայաստանում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2016 13:31 Share
Աջակցեք aravot.am-ին

«Վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի խախտում տեղի չի ունենում: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք հետ մղել հակառակորդի առաջխաղացումը եւ թույլ չտալ մեր թիկունք ներթափանցել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Տավուշի մարտական դիրքերից մեկի հերթապահ-զինծառայող Ռուսլան Մկրտիչյանը:

«Կարծում եմ՝ զինվորն այսօր միայն խաղաղության կարիք ունի, մնացածը՝ նորմալ է»,-անկեղծանում է Մկրտիչյանը, ապա մաղթանք հղում իր փոքրիկին եւ ողջ հայությանը. «Խաղաղություն լինի, պատերազմ չլինի, մեր փոքրիկներն էլ մեծանան ազատ-անկախ Հայաստանում՝ խաղաղ երկնքի տակ»:

(Նկարահանումը կատարվել է օրերս ՀՀ ՊՆ-ի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողների՝ Տավուշի սահման կատարած այցի ժամանակ):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: