Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Դեկտեմբեր 12,2016 12:20 Share

«Սասնա ծռեր» խմբավորմանը հաց տանող Արթուր Սարգսյանի ինքնազգացողությունը գիշերը կտրուկ վատացել է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Նա նշեց, որ գրություններ են ուղարկել արդարադատության նախարարություն, քրեակատարողական հիմնարկ, քրեակատարողական վարչության պետին, մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով պաշտոնական տեղեկություններ տրամադրել, թե ինչ հետազոտություններ են կատարվել եւ ինչ բուժում է նշանակվել:

«Գիշերը ժամը 12-1-ի սահմաններում վատացել է ինքնազգացողությունը: Վառ ախտանիշը բերանից արյան արտադրությունն է եղել: Տեղափոխել են հիվանդանոց ինչ-որ հետազոտություններ են արել, բուժումներ են նշանակել, պաշտոնապես չենք տեղեկացվել: Հետ են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Եգորյանը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Արթուր Սարգսյանին առաջադրվել էին այն նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել էին «Սասնա ծռերի» մյուս անդամներին՝ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3-րդ մասով, այն է` ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել:

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության սեպտեմբերի 19-ի հաղորդագրության՝ «Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժ աշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժ սարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Հ. Գ. ԱՆ ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հերքել է «Հաց բերող»-ի առողջական վիճակի կտրուկ վատանալու մասին լուրը. «Վիճակը չի վատացել, ուղղակի ստամոքսից է բողոքել, երեկ տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց, բուժզննում է անցել, և հետ տարվել Նուբարաշեն ՔԿՀ։ Մեր բժիշկները կորոշեն նրա հետագա բուժման ընթացքը»,- «Ա1+»-ին փոխանցեց պարոն Ղլեչյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    շնորհակալություն – եւ շնորհավորություն – լրատվության պարկեշտ ամբողջականության համար

    եթէ ՀՀ հատուկ քննչական ծառայության պարզաբանումը, դատավարութեամբ, հաստատվի դատարանին կողմէ, մեղադրյալի այս փորիկի ցաւն ալ, ոչինչ… կը մեծանա, կը մոռանա… թերեւս խղճահարության հետեւանք է…

    ամէն դէպքում, հաւանաբար ստամոքսի խոց (ulcer) ունի, ինչ որ դժբախտաբար սովորական բան է այդ կողմերը, ուր տղամարդիկը նորմալից շատ, շատ աւելի արաղ կը խմեն, Արեւմուտքում որ մէկը այդքան խմի, մի քանի ամսից իր մահկանացուն կը կնքէ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031