Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևներ կրթական հաղորդումների հեղինակներին

Դեկտեմբեր 13,2016 18:55

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման 60-րդ և Հանրային ռադիոընկերության հիմնադրման 90-րդ տարեդարձերի կապակցությամբ հեռուստատեսության և ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Շնորհավորելով  ներկաներին՝ Դ. Սահակյանը կարևորել է լրատվամիջոցների դերը կրթության և դաստիարակության ոլորտում. «Լրատվամիջոցները նույնպես յուրովի ուսուցիչներ են, որովհետև երեխան սովորում և իր անհատականությունը ձևավորելու համար արժեքներ է ստանում ոչ միայն դպրոցից, այլ նաև հեռուստատեսությունից, ռադիոյից, այլ միջոցներից: Լրատվամիջոցը մարդու վրա ազդելու մեծ հնարավորություն ունի և, ըստ էության, լրագրողն է որոշում, թե այդ ազդեցությունը ինչպիսին  կլինի, լրատվամիջոցն է  որոշում՝ ինչպիսի արժեքներ քարոզել և ինչպիսի հեղինակություններ ձևավորել երեխայի՝ պետության վաղվա քաղաքացու մոտ: Այդ իմաստով կրթական հաղորդաշարերի և ընդհանրապես կրթության թեմաներ լուսաբանող լրագրողների գործունեությունը շատ կարևոր է»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով մանկապատանեկան և կրթական հաղորդաշարերի աշխատակիցներին:

ԿԳՆ շնորհակալագրի են արժանացել Հանրային ռադիոյի Մանկապատանեկան հաղորդումների բաժնի ղեկավար Կարինե Գագիկի Գևորգյանը, բաժնի հեղինակ, խմբագիր Մարինե Վիկտորի Քոչարյանը, բաժնի հեղինակներ Հասմիկ Հարությունի Մկրտչյանը և Տաթևիկ Հակոբի Շատյանը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության «Արքիմեդիա», «Մատենադարան», «Հայաստանի առեղծվածներ», «Հայաստանը մենք ենք», «Ինչուների մոլորակ» և «Անծանոթ Հայաստան» հաղորդաշարերի հեղինակները:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031