Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

Դեկտեմբեր 14,2016 10:52

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցմամբ եւ քաղաքացի` պետականության խորին ըմբռնմամբ: Նա արժանապատվորեն ծառայեց մեր երկրին ու ժողովրդին` իր պրոֆեսիոնալիզմը, հարուստ գիտելիքներն ու փորձն անմնացորդ ի սպաս դնելով հայրենիքին:

Խորապես ցավակցում եմ Արմեն Երիցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031