Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարարության շենքը ոչ թե թանգարան է դառնալու, այլ՝ 5 աստղանի հյուրանոց. Արման Սահակյան

Դեկտեմբեր 15,2016 17:49

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հարցրեց, թե ինչ նորություն կա «Դվին» հյուրանոցի հետ կապված: Նա նաեւ հարցրեց. «Արտգործնախարարության նախկին շենքի հետ կապված տեղեկություններ հայտնվեցին, որ թանգարան է դառնալու կամ ինչ-որ բնակելի հատված է ունենալու: Ի՞նչ տեղեկություններ ունեք»:

Արման Սահակյանը պատասխանեց. «Ստանձնած պարտավորությունները, որ ունի «Դվինի» ներդրողը, ըստ էության ամբողջությամբ կատարված է: Սահմանված էր, որ մինչեւ 2016-ի ավարտը, որ «Դվին» հյուրանոցային համալիրը պիտի վերակառուցվեր: Այն 13 մլն-ը, որը նախատեսված էր, չէր բավարարում, որ ծրագիրն ամբողջությամբ ավարտվեր: Այն ծրագիրը, որը ներդրողը ներկայացրել է 100 մլն-ի, եթե կառավարությունը հաստատեց, նորից ակտիվ շինաշխատանքները կվերսկսվեն»:

Լեւոն Մարտիրոսյանը զարմացավ՝ 100 մլն-ը լուրջ գումար է՝ մի հյուրանոցի համար, տեսնես ինչ են կառուցելու: Արման Սահակյանն էլ տեղեկացրեց, որ խոսքը ընդհուպ մինչեւ խաղատուն կառուցելու մասին է:

Արտգործնախարարության շենքի հետ կապված Արման Սահակյանը նշեց. «Մենք հստակ պայմանագրում ֆիքսել ենք, իհարկե, կողմի մոտեցումները եթե չփոխվեն, այս պահին պայմանագրում ֆիքսված է, որ այդտեղ պետք է կառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան 5 աստղանի բրենդ ունեցող հյուրանոցային համալիր»:

Արման Սահակյանն ասաց, որ եթե ինչ-որ բան փոխվի՝ կտեղեկացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031