Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական երաժշտության համերգ Մոնրեալում` ի աջակցություն Հայաստանի երեխաների

Դեկտեմբեր 20,2016 21:45

Դեկտեմբերի 16-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո և «Atken Armenian» հիմնադրամի նախաձեռնությամբ Մոնրեալ քաղաքում ի աջակցություն Հայաստանի մանուկների կայացավ դասական երաժշտության համերգ, որը հիմնադրամի առաջին խոշոր ձեռնարկն էր՝ ուղղված Հայաստանի գյուղական շրջաններում երաժշտական կրթության սատարմանը և տաղանդաշատ սաների հայտնաբերմանը:

Համերգին ներկա էին մեծ թվով արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգից առաջ ունեցած իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը շնորհակալություն հայտնեց «Atken Armenian» հիմնադրամին` միջոցառման կազմակերպման համար և ընդգծեց, որ նմանատիպ մշակութային ձեռնարկների շնորհիվ հիմնադրամը կարողանում է Հայաստանի մանուկներին երաժշտական կրթություն ստանալու նոր հնարավորություններ ընձեռել: Դեսպանը նշեց, որ համերգը կարելի է համարել 2016 թվականի ընթացքում Կանադայում կայացած բազմաթիվ մշակութային միջոցառումների եզրափակիչ գեղեցիկ ակորդներից մեկը:

Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան հայազգի հայտնի օպերային երգչուհի Ալին Կութանը, «ՀԱՅԿ» վոկալ քառյակը, «McGill» կոնսերվատորիայի երեխաների և երիտասարդների երգչախումբը, երաժշտական այլ խմբեր և անհատ կատարողներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031