Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ

Դեկտեմբեր 27,2016 20:10

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է  կամավորական ջոկատների հրամանատարների հետ:

Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս հայտնել է խնդիրներն ու իրավական դաշտում հնարավոր բացթողումները միասնաբար քննարկելու, փոխգործակցությունը միանգամայն նոր, առավել բարձր հիմքերի վրա դնելու իր պատրաստակամությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ մարտական գործողությունների մասնակիցների սխրանքներն ու հայրենանվեր գործունեությունը հասարակությանը առավել հանգամանալից և պարբերաբար ներկայացնելու, մատաղ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարված կոնկրետ քայլերին։

Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն ու երջանկություն և համոզմունք հայտնել, որ 2017 թվականը կլինի նորանոր հաջողությունների և համաժողովրդական ձեռքբերումների տարի:

Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031