Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ

Դեկտեմբեր 28,2016 00:03

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:

Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններին, Աշտարակ-Թալին, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Ապարան, Արտենի-Թլիկ, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Կապան-Գորիս-Զանգեր, Սարավան-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Կոտայքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031