Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայտնի է, ԱԺ ընտրություններում որ մարզում, որքան ընտրող ունենք

Դեկտեմբեր 30,2016 12:57

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց նաեւ «ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրությունների յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը սահմանելու մասին» հարցը:

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, համապատասխան տեղեկությունները հանձնաժողովը ՀՀ ոստիկանության եւ վիզաների վարչությունից այսօր առավոտյան ստացել է: Ըստ 13 ընտրական տարածքների ներկայացվել են ընտրողների թիվը: Տիգրան Մուկուչյանի խոսքերով, այդ թվին համապատասխան պետք  ներկայացվի առավելագույն թվի հաշվարկը:

Համաձայն որոման նախագծի, յուրաքանչյուր ընտրական տարածքի ներկայացված է ընտրական տարածքում ընգտրողների թիվը ըստ ընտրողների ռեգիստրի եւ ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:

Մասնավորապես թիվ մեկ ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները ընտրողների ռեգիստրի թիվը 198 հազար 538 է, տարածքային թեկնածուների առավելագույն թիվը՝ 13:

Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանները, ընտրողների ռեգիստրի թիվը 210  հազար 687, թեկնածուների առավելագույն թիվը՝ 14: Թիվ 3 ընտրատարածքում Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում ընտրողների ռեգիստրի թիվը 222 հազար 434, թեկնածուների առավելագույն թիվը՝ 14: Թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Նորք Մարաշ, Նուբարաշեն վարաչական շրջանները, ընտրողների թիվը 206 հազար 883, թեկնածուներինը՝ 13: Թիվ 5 ընտարական տարածքում՝ Արարատի մարզում ընտրողների թիվը 220 հազար 309  թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:

Թիվ 6 ընտատարածքում՝ Արմավիրի մարզում ընտրողների թիվը 232 հազար 232 է, թեկնածուների թիվը՝ 15: Թիվ 7 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը, ընտրողների ռեգիստրի թիվը 117 455 է, թեկնածուների թիվը 7: Գեղարքունիքի մազի թիվ 8 ընտրատարածքում ընտրողների թիվը 187 հազար 263 է, թեկնածուների թիվը 12: Թիվ 9 ընտրական տարածքում՝ Լոռու մարզում ընտրողների ռեգիստրի թիվը 238 հազար 975, թեկնածուների թիվը՝ 15: Թիվ 10 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում ընտրողների ռեգիստրի թիվը 237 հազար 419 է, թեկնածուների թիվը՝ 15: Թիվ 11 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը, ընտրողների ռեգիստրի թիվը 231 հազար 982 է, թեկնածուների առավելագույն թիվը՝ 15: Թիվ 12 ընտրական տարածքում՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ընտրողների թիվը 152 հազար 805, թեկնածուների թիվը՝ 10: Թիվ 13 ընտրական տարածքում՝ Տավուշի մարզում ռեգիստրի թիվը` 107 հազար  353 է, թեկնածուների թիվը՝ 7:

Որոշումն անցավ միաձայն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031