Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը պարգևատրվեց երիտասարդության և ուսանողության հարցերում ունեցած բացառիկ ներդրման համար

Դեկտեմբեր 30,2016 13:30

«Ամանորը Պոլիտեխնիկում» ծրագրի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները, ՀԱՊՀ ավագ դպրոցի լավագույն աշակերտները: Պարգևներ հանձնվեցին նաև հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:

ՀԱՊՀ ուսանողական խորհրդի շքանշանով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը՝ երիտասարդության և ուսանողության հարցերում ունեցած բացառիկ ներդրման համար:

Պարոն Ավագյանը մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց, որ այս պարգևն անպատասխան չի մնա, և հիմնադրամ-բուհ համագործակցությունն ավելի կզարգանա 2017-ին: Պարոն Ավագյանն իր շնորհակալական խոսքում նշեց. «Սա մեր ողջ թիմի աշխատանքն է և այն բոլոր կառույցների, որոնց հետ աշխատել ու կարողացել ենք ինչ-որ բան փոխել»: Պարոն Ավագյանը նաև ցավով արձանագրեց 2016-ի կորուստները. «Կորուստներ ունեցանք ապրիլյան պատերազմից հետո, և մեր ցանկացած միջոցառում սկսում ենք՝ մեր հայորդիներին շնորհակալություն հայտնելով, այն հայորդիներին, որոնք այսօր էլ պահում են սահմանը և ապահովում նման միջոցառումների կայացումը»: Անդրադառնալով ուսանողական ծրագրերին՝ Կարեն Ավագյանն արձանագրեց, որ Պոլիտեխնիկի դերակատարությունն այդ ծրագրերում ակնհայտ է: Այնուհետև պարոն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ուսանողներին, որոնք ակտիվություն են ցուցաբերել հասարակական գործունեության ոլորտում:

Բուհի ուսախողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ պոլիտեխնիկական այս մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2014-ին՝ ՈՒԽ-ի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում: Այդ ժամանակ է հիմնադրվել նաև ՈՒԽ հուշամեդալը: Գոռ Վարդանյանը նաև նշեց, թե ինչու են պարգևատրում նաև աշակերտներին. «Մենք հանձնում ենք նաև լավագույն աշակերտ պարգև, քանի որ Պոլիտեխնիկական համալսարանն ունի նաև ավագ դպրոց: Մենք մեր ընդհանուր ընտանիքից չենք առանձնացրել աշակերտներին»:

Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, հետադարձ հայացք նետելով 2016-ին, նշեց. «Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի համար 2016-ը հաջողությամբ ավարտվող տարի է: Մենք այս տարի ցուցաբերեցինք ողջ կոլեկտիվի, ուսանողական համակազմի  համերաշխ և սկզբունքային աշխատանք»:

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանն էլ փաստեց, որ Պոլիտեխնիկում բավականին հուսադրող առաջընթաց կա: Բուհը տարին փակում է դրական սալդոյով:

Նշենք, որ «Ամանորը Պոլիտեխնիկում» ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031