Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյան. «Զգում եմ, որ կարող եմ շարունակել պատմություն կերտել»

Դեկտեմբեր 31,2016 15:53

Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը Ամանորի շեմին Aravot.am-ի հետ զրույցում շնորհակալություն հայտնելով իրեն ընտրած մարզական լրագրողներին՝ ասաց. «Պատիվ է երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել Հայաստանի լավագույն մարզիկ: Շնորհակալ եմ ինձ ընտրողներին:

Շնորհավորում եմ մեր հայ ազգի ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում: Մաղթում եմ առողջություն եւ մեր երկրին՝ խաղաղություն:

Շնորհակալություն նաեւ իմ մարզիչներին, առանց որոնց ես այս բարձունքներին չէի հասնի: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ սպորտին եւ հասել բոլոր բարձունքներին:

Զգում եմ, որ կարող եմ շարունակել պատմություն կերտել, ուրախացնել մեր ազգին եւ Հայաստանի պատիվն ամեն տեղ միշտ բարձր պահել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031