Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպի համայնքապետները խօսեցան զանազան ծրագիրներու շուրջ, ինչպէս՝ քանդուած եկեղեցիներու եւ գերեզմաններու բարեկարգման

Հունվար 04,2017 11:58

«Գանձասար». 2 Յունուար 2017-ին, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Ս. Արք. Սարգիսեան հանդիպում ունեցաւ Հալէպի քրիստոնեայ համայնքապետներուն հետ։

Հանդիպման ընթացքին համայնքապետները խօսեցան զանազան ծրագիրներու շուրջ, ինչպէս՝ քանդուած եկեղեցիներու եւ գերեզմաններու բարեկարգման, պատրիարքներու Հալէպ այցելութեան, Վեհափառ Հայրապետին ընդունելութեան, համայնքապետներուն անունով Սուրիոյ վսեմաշուք նախագահ տոքթ. Պաշշար ալ Ասատին նամակի առաքման, Սուրիոյ վարչապետ Իմատ Խամիսի եւ կառավարական պատուիրակութեան Հալէպ այցելութեան եւ այլն։

Հանդիպման աւարտին, համայնքապետները հանդիպում ունեցան նաեւ արաբական ազգային պահակագունդի նախագահ սեյիտ զուլ Ֆաքար ալ Ամիլիի եւ անոր ընկերակցող պատուիրակութեան հետ։

Հանդիպման մասնակիցները արծարծեցին Հալէպի վերականգնումին առնչուող հարցեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031