Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը իրենից զգալիորեն ետ է թողել «աշխարհի լավագույն կիսապաշտպանին»

Հունվար 05,2017 22:21

ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը հրապարակել է իր երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք ընտրել են ակումբի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ տարվա վերջին ամսին թիմի կազմում խփել է իր առաջին երեք գոլերը, ստացել է քվեարկությանը մասնակցած 146 հազար երկրպագուների ձայների 36 տոկոսը ընդամենը 2 տոկոսով զիջելով  յոթ հանդիպումներում  6 գոլ խփած եւ 3 գոլային փոխանցում կատարած Զլատան Իբրաիմովիչին: Դրա փոխարեն Հայաստանի հավաքականի ավագը զգալիորեն գերազանցել է Ժոզե Մոուրինիոյի բնութագրմամբ՝ աշխարհի լավագույն կիսապաշտպան Պոլ Պոգբային ( 26 տոկոս):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031