Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկորդային թվով զբոսաշրջիկներ Վրաստանում. «Հայկական ժամանակ»

Հունվար 10,2017 12:48

2017 թվականի հունվարի 4-ին Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հրապարակեց Վրաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ վիճակագրություն, համաձայն որի, 2016 թվականի ընթացքում Վրաստան է այցելել 2 միլիոն 714 հազար 773 զբոսաշրջիկ, ինչը 19 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս թվում միայն այն զբոսաշրջիկներն են, ովքեր երկրի տարածքում գտնվել են 24 ժամից ոչ պակաս եւ օգտվել ծառայության ոլորտից (ռեստորաններ, հյուրանոցներ եւ այլն)։ Ընդհանուր այցելուների թիվը կազմել է ավելի քան 6.35 միլիոն օտարերկրացի, ինչը 7.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Այցելուների թվաքանակով աչքի են ընկնում հիմնականում տարածաշրջանի երկրները։ Առաջին եռյակում են Ադրբեջանը (1.52մլն), Հայաստանը (1.49 մլն) եւ Թուրքիան (1.25 մլն)։

Հատկանշական է, որ Ռուսաստանից այցելուների թիվը առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը։ Որոշ փորձագետներ այցելուների թվի աճը կապում են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ (երբ ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացման հետեւանքով Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ)։

Նորայր ԳԱՍՊԱՐՅԱՆ

Թբիլիսի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031