Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում մեկնարկել է համակարգչային կառավարմամբ զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը․ Ermenihaber.am

Նոյեմբեր 13,2026 16:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber.am – Ադրբեջանում մեկնարկել է «Eternity-2026» համակարգչային կառավարմամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը։ Նշենք, որ այն զորավարժության տեսակ է, որի ընթացքում զինվորական հրամանատարներն ու շտաբների աշխատակիցները համակարգչային ծրագրերի և մոդելավորման միջոցով մշակում են ռազմական գործողությունների սցենարներ, կայացնում որոշումներ և համակարգում ստորաբաժանումների գործողությունները։

Զորավարժությանն ընդգրկված է երեք երկրների ավելի քան 200 զինծառայող և համապատասխան կառույցների ներկայացուցիչ։ Զորավարժությունը կարևոր նշանակություն ունի համատեղ գործողությունների կարողությունների զարգացման տեսանկյունից։ Դրա հիմնական նպատակն է զարգացնել երեք երկրների համատեղ գործելու կարողությունները և ամրապնդել տարածաշրջանային տնտեսական ծրագրերի անվտանգությունը։ Մասնավորապես, նախատեսվում է կատարելագործել ռազմավարական օբյեկտների պաշտպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ համակարգումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երեք երկրների տարածքով անցնող բնական պաշարների տեղափոխման համար օգտագործվող հաղորդուղիների անվտանգությանը։ Քննարկվելու են էներգակիրների և այլ բնական պաշարների տեղափոխման ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ մեթոդները։

«Eternity-2026» զորավարժությունն անցկացվում է նոյեմբերի 12-20-ը Ադրբեջանում։ Թուրքիայից զարավարժությանը մասնակցում են նաև ցամաքային զորքերի հրամանատարության ստորաբաժանումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել