Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել վտանգավոր արագաչափերը. «Հայկական ժամանակ»

Հունվար 11,2017 11:09

Թվով 21 արագաչափեր ամսական արձանագրել են 600-ից ավել խախտում (այսինքն՝ օրական 20-ից ավելի)։ Իսկ ահա 7 արագաչափ սարքեր ամսական արձանագրել են 1000-ից ավելի խախտում։ Այս արագաչափերն են Երեւան քաղաքի Արտաշիսյան, Արշակունյաց, Աճառյան, Իսակով, Թբիլիսյան եւ Տերյան փողոցների արագաչափերը, ինչպես նաեւ Երեւան-Աշտարակ մայրուղու Պռոշյան գյուղի տարածքում գտնվող սարքը։

Ամենավտանգավոր 10 արագաչափերը մեկ ամսում ապահովել են շուրջ 14 հազար տուգանք։ Դա մի քանի անգամ ավելի շատ է, քան արագաչափերի նվազ վտանգավոր կեսի արձանագրած խախտումների գումարային թիվը։

Այլ կերպ ասած, արագաչափ սարքերի ամենավտանգավոր 5 տոկոսը ապահովում է ավելի շատ տուգանք, քան բոլոր արագաչափերի 70 տոկոսը։

Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում 2012 թվականից գործող արագաչափը 2016 թվականի հոկտեմբերի ընթացքում «նկարել» է 3729 մեքենա՝ արձանագրելով բացարձակ ռեկորդ։ Դա նշանակում է, որ այդ հատվածում օրական 120 մեքենայի վարորդ խախտում է սահմանված արագությունը։

Արագաչափերի տուգանքները սկսվում են հազար դրամից եւ հասնում են կես միլիոնի (կախված գերազանցված արագության չափից)։ Ենթադրենք, որ միջինում տուգանքը կազմում է 10 հազար դրամ։ Այդ դեպքում, Արտաշիսյան փողոցի արագաչափը ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամին ու «Սեքյուրիթի Դրիմին» անցյալ տարվա միայն մեկ ամսում ապահովել է ավելի քան 37 միլիոն դրամի եկամուտ։

Ընդհանուր առմամբ, առավել վտանգավոր արագաչափերի «թոփ-տասնյակը» հոկտեմբեր ամսին ապահովել է մոտ 150 միլիոն դրամի եկամուտ։ Տարեկան կտրվածքով այդ գումարը, մոտավոր ու կոպիտ հաշվարկով, հասնում է 2 միլիարդ դրամի։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031