Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նշանակումներ Հարկադիր կատարման ծառայությունում

Հունվար 11,2017 14:45 Share

Այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել Հարկադիր կատարման ծառայությունում:

Ծառայության Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Դավիթ Կնյազյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել