«Ա1+». Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների սահմանափակումների հարցով նախորդ գումարման խորհրդարանի 26 պատգամավորներ հուլիսի 27-ին վերջին դիմել են Սահմանադրական դատարան՝ «ՀՀ ընտրական օրենսգրքի» 2-րդ հոդվածի եւ «Հանրաքվեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Դիմումը ՍԴ ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։ (8-րդ գումարման խորհրդարանում խմբակցությունն ուներ 28, իսկ հիմա 12 մանդատ-Խմբ․):
ՍԴ աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանն «Ա1+»-ին հայտնեց, որ ՍԴ աշխատակարգի համապատասխան կարգավորման համաձայն՝ դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի այն մուտքագրելուց հետո ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































