Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանին պատ կառուցել. ermenihaber.am

Հունվար 11,2017 17:15

ermenihaber.am. Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանագիծը պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին:

Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հարևանների հետ իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։

Նշենք, որ ներկայումս թուրք-սիրիական սահմանին կառուցվող բետոնե պատը ունի 3 մետր բարձրություն իսկ վերին հատվածում այն պատված է փշալարերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031