Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության մի մասն ավելի շատ զբաղված է նրանով, որ այդ դաշինքները չկայանան». Արամ Հարությունյան (Տեսանյութ)

Հունվար 13,2017 15:24

Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը խաղում է իշխանության պարտադրած կանոններով:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը տեղեկություններ ունի այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է ՀՀԿ նախընտրական շտապը ղեկավարելու: Այս մասին նա այսօր լրագրողներին հայտնեց «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում: «Այսինքն, նախագահը բան ու գործը թողած՝ ոչ մեկին չի վստահում եւ շտաբի պետը ինքն է լինելու: Նման տեղեկություններ կան»,-ասաց նա:

Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը խաղում է իշխանության պարտադրած կանոններով, քանի որ համաձայնություն է տվել Ընտրական  օրենսգրքին:

«Ընդդիմությունը պետք է հանդես գա մեծ դաշինքներով: Եթե ընտրություններին գնային մեկ ցուցակով, տեղի կունենար իշխանափոխություն, որովհետեւ ընդդիմությունը կհավաքեր հիսուն տոկոսից ավելի ձայներ: Բայց այսօր ընդդիմության մի մասն ավելի շատ զբաղված է նրանով, որ այդ դաշինքները չկայանան»,-համոզմունք հայտնեց Արամ Հարությունյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իր կուսակցությունն այժմ բանակցում  է քաղաքական խոշոր ուժերի հետ. «Փորձում ենք նպաստել, որ մեծ դաշինքներ կայանան: Առայժմ արդյունք չկա, գնահատականն առաջիկայում կտամ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031